Սերխիո Ռամոսը պատրաստակամություն է հայտնել օգնել Մադրիդի «Ռեալին»

38-ամյա Սերխիո Ռամոսը պատրաստակամություն է հայտնել օգնել Մադրիդի «Ռեալին» դժվարին իրավիճակում։

Արքայական ակումբը նոր կենտրոնական պաշտպանի կարիք ունի Էդեր Միլիտաոյին կորցնելուց հետո, ով երկար ժամանակով շարքից դուրս էր եկել խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։

Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, Ռամոսը պատրաստ է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», նա իր ծառայություններն է առաջարկել «Լոս Բլանկոսին»: Սակայն մադրիդյան գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հրաժարվել են նախկին ավագից։

Սերխիո Ռամոսը ամառվանից մնում է ազատ գործակալի կարգավիճակում։ Անցած մրցաշրջանում նա հանդես է եկել «Սևիլիայում» և 2005-2021 թվականներին ներկայացրել է Մադրիդի «Ռեալը»: