Ռոդրին նշել է, թե ովքեր են իր ամենաբարդ մրցակիցները

Իսպանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը խոսել է իր կարիերայի ամենադժվար մրցակիցների մասին։

«Ժամանակին դա Լիոնել Մեսսին էր։ Ինչ վերաբերում է Պրեմիեր Լիգային, ապա դա Սալահն: Նա հատկապես հզոր է «Էնֆիլդում»: Մոհամմեդն այնտեղ դանակի նման է, նրա դեմ խաղալը շատ դժվար է»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում Bola Vip-ը։

Հիշեցնենք, որ Ռոդրին այս տարի նվաճեց «Ոսկե գնդակը»: Կիսապաշտպանն այժմ բուժվում է՝ ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքից։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։