Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է Defense Central-ը։
Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդը հասկանում է, որ Վինիսիուսի պոտենցիալ տրանսֆերը առաջիկա տարիներին նոր համաշխարհային ռեկորդ կսահմանի, իսկ սաուդցիները պատրաստ են վճարել մոտ 250 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկար տարիներ իր կազմում պահել Վինիսիուսին։
Մադրիդցիները պատրաստ կլինեն վաճառել ֆուտբոլիստին միայն մեկ պայմանով, եթե Վինիսիուսը դա ցանկանա։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 12 հանդիպման, դառնալով՝ 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։