Հոլանդական ՊՍՎ-ի պաշտպան Օլիվյե Բոսկալին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, այս մասին հայտնում են Cadena Ser-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբը կդիմի Բոսկալիին, եթե չկարողանա համաձայնության գալ գերմանացի պաշտպան Ջոնաթան Տայի հետ։
26-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը հոլանդական ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ առաջնությունում Բոսկալին ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում կատարել է երեք գոլային փոխանցում։