Օսկար Մինգեսա․ «Այժմ նա փոխարինման դուրս չի գալիս 60-րդ րոպեին»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Օսկար Մինգեսան, ով այժմ հանդես է գալիս «Սելտայում», կիսվել է Ռաֆինյա Դիասի խաղի մասին իր կարծիքով։

Բրազիլացի վինգերն անցկացրած 17 խաղում արդեն դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը գրեթե նույն ցուցանիշը ցույց տվեց նախորդ մրցաշրջանի ընթացքում Չավի Էրնանդեսի գլխավորությամբ:

«Տարբերությունն այն է, որ Ռաֆինյային չեն փոխարինում նախորդ մրցաշրջանում: Այժմ նա փոխարինման դուրս չի գալիս 60-րդ րոպեին, ինչպես այն ժամանակ, այնպես որ նա կարող է իրեն ավելի հանգիստ զգալ ամբողջ խաղի ընթացքում»,- ասել է Մինգեզան RAC1-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի հաջորդ տուրում «Սելտան» կհյուրընկալվի «Բարսելոնային»: Խաղը կկայանա նոյեմբերի 23-ին։