Սուրեն Չախալյան. «Դաժան է, երբ մեկ սխալը բերում է նման ադրյունքի»

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի նախավերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Ֆարերյան Կղզիների հավաքականին և պարտվեց 0:1 հաշվով։

Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը մեկնաբանեց Ֆարերյան կղզիներից կրած պարտությանը։

«Երկու խաղակեսերում էլ մենք առավելություն ունեինք, ստեղծեցինք պահեր, սակայն չկարողացանք գոլի վերածել, ամբողջ խնդիրը դա էր։

Ցավոք, խաղային առավելություն ունենալն արդեն ֆուտբոլում երկրորդական է դարձել։ Դաժան է, մեկ սխալը բերում է նման ադրյունքի», – ասել է հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։

Հիշեցնենք որ Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանը դրսում կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։