«Ռոմայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդիո Ռանիերին, ով կգլխավորի ակումբը մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Մրցաշրջանի ավարտից հետո 73-ամյա Ռանիերին կտեղափոխվի ղեկավար պաշտոն և հանդես կգա որպես մարզական հարցերով հռոմեական ակումբի սեփականատիրոջ խորհրդական։ Ապագա գլխավոր մարզչի որոնումները կշարունակվեն առաջիկա ամիսներին, և որոշում կայացնելիս հաշվի կառնվի Ռանիերիի կարծիքը։
Ռանիերին երկու անգամ գլխավորել է «Ռոման»՝ 2009-ից 2011 թվականներին և 2019 թվականին։