«Արսենալի» վինգեր Լեանդրո Տրոսարը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Զինագործների» ղեկավարությունը շահագրգռված է շարունակել համագործակցությունը բելգիացու հետ:
Ինչպես հայտնում է Football Insider-ը, կողմերն արդեն սկսել են բանակցությունները նոր համաձայնագրի պայմանների շուրջ։
29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Լեանդրո Տրոսարը «Արսենալը» ներկայացնում է 2023 թվականի հունվարից։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 15 հանդիպման։