«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիգտը նշել է, որ Էրիկ Տեն Հագի գործոնը միակ պատճառը չէ, որ նա միացել է ակումբին:
25-ամյա ֆուտբոլիստին «կարմիր սատանաները» գնել էին օգոստոսին Մյունխենի «Բավարիայից»: Կենտրոնական պաշտպանը խոստովանել է, որ ուրախ է խաղալ Տեն Հագի գլխավորությամբ, բայց նա ընդունել է «Յունայթեդի» առաջարկը ոչ միայն այն պատճառով, որ ճանաչում էր մարզչին:
««Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը։ Ես պարզապես պետք է անեմ իմ գործը և որակյալ ելույթ ցուցադրեմ։ Հիմա ես ինձ հիանալի եմ զգում, գործերս լավ են ընթանում։ Ես չեմ եկել «Մանչեսթեր Յունայթեդ» Տեն Հագի համար»,- ասել է դե Լիգտը Telegraaf-ին տված հարցազրույցում: