Մարկ Կասադո․ «Հուսով եմ՝ իմ կարիերան գոնե կիսով չափ նրա կարիերայի նման կլինի»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Մարկ Կասադոն նշել է, թե ով է իր կուռքը ֆուտբոլում։

Այս մրցաշրջանում 21-ամյա հենակետային կիսապաշտպանը հանդես է գալիս «Բլաուգրանայում»: Խոսելով իր կուռքի մասին՝ Կասադոն նշել է Սերխիո Բուսկետսին, ինչը դժվար թե որևէ մեկին զարմացնի։

«Բուսկետսն իմ դիրքում գլխավոր ոգեշնչումն է: Ես փորձում եմ անել այն, ինչ նա անում է խաղադաշտում։ Նա պատմության լավագույն հենակետային կիսապաշտպանն է։

Հուսով եմ, որ իմ կարիերան գոնե կիսով չափ նրա կարիերայի նման կլինի»,- Կասադոյի պատասխանը մեջբերում է Barca Universal-ը։ Սերխիո Բուսկետսը կատալոնական ակումբում է եղել 2005-ից 2023 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։