«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելլան կարծում է, որ Ռոդրին արժանիորեն է նվաճել «Ոսկե գնդակը»:
Մրցանակի համար պայքարում ֆավորիտ էր համարվում Մադրիդի «Ռեալից» Վինիսիուս Ժունիորը, սակայն բրազիլացին ստիպված էր բավարարվել երկրորդ տեղով։ Ռոդրին 41 միավորով հաղթեց նրան և նվաճեց մրցանակը։
«Ես կքվեարկեի այսպես՝ Ռոդրի, Կարվախալ, Վինիսիուս: Մարդիկ չգիտեն Ռոդրիի որակների մասին, քանի դեռ նրան մոտիկից չեն ուսումնասիրել։ Երբ մարզվում ես նրա հետ, տեսնում ես, որ նա վերահսկում է ամեն ինչ։
Այժմ «Մանչեսթեր Սիթին չունի Ռոդրիին, և թիմը պարտվում է», – Radioestadio Noche-ին տված հարցազրույցում ասել է Կուկուրելան, ով Ռոդրիի հետ միասին Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունը։