«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Ցիրկզին ձմռանը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ 23-ամյա ֆուտբոլիստը կարող է վարձակալության հիմունքներով հեռանալ թիմից։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» Զիրկզեի համար վճարել էր 42,5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։