Լուիս դե լա Ֆուենտե․ «Լամին Յամալը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»»

Լուիս դե լա Ֆուենտեն կարծում է, որ Լամին Յամալը կարող է ապագայում նվաճել «Ոսկե գնդակը»:

«Լամինն ամեն ինչ ունի ապագայում ֆուտբոլի լեգենդ դառնալու համար։ Նա հիմա 17 տարեկան է, և շտապելու կարիք չկա: Նա պետք է շատ ուշադիր վարվի:

Հիմնական բանը, որ նա պետք է իմանա, այն է, որ ամենից առաջ համեստության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նա շատ բանի կհասնի։

Նա չի կարող առանց այդ որակների, ինչպես նաև պատասխանատվության»,- ասել է Իսպանիայի հավաքականի մարզիչը։