Սեպտեմբերյան միջազգային ընդմիջման ժամանակ Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոստովանել է իր ազգային թիմի խաղընկերներին, որ ցանկանում է կենտրոնանալ առաջիկա ամիսներին «Ռեալում» խաղալու վրա։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը ի սկզբանե մտադիր չի եղել սեպտեմբերին գալ ազգային հավաքական։
Ֆրանսիացին իր որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է ձեռք բերել անհրաժեշտ ֆիզիկական մարզավիճակ, քանի որ «Ռեալի» կազմում նպատակ ունի նվաճել անհատական մրցանակներ:
Հիշեցնենք, որ Մբապպեն հավաքական չի հրավիրվել Ազգերի լիգայի հոկտեմբեր և նոյեմբեր հանդիպումներին։