Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի ելույթներից։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբի ղեկավարին դուր չի գալիս, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղադաշտում առաջնորդական որակներ չի ցուցադրում, չնայած «Ռեալը» սպասում էր, որ նա կդառնա նոր Կրիշտիանու Ռոնալդուն։
Ընդգծվում է, որ վերջին զրույցներում Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին ասել է, որ Մբապպեի ներկայիս տարբերակը այն ֆուտբոլիստը չէ, ում հետ ակումբը գնել է, և նշել է, որ ժամանակն է, որ ֆուտբոլիստը հայտնվի առաջին պլանում։
Ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալին» միացել է անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։