Նախկին ֆուտբոլիստ Դեկուն, ով զբաղեցնում է «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնը, հերքել է ակումբի տրանսֆերների հետ կապված բազմաթիվ լուրերից մեկը։
Կատալոնական գրանդը հետաքրքրված էր Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Դիոգու Կոշտայի նկատմամբ: 25-ամյա դարպասապահը համարվում էր այժմ վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենի երկարաժամկետ փոխարինման տարբերակ:
«Մենք չենք բանակցում դարպասապահ Դիոգու Կոշտայի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Մաղթում եմ նրան տիտղոսներ նվաճել «Պորտուի» հետ»,- ասել է Դեկուն Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։
Կոշտայի արժեքը Transfermarkt պորտալում 45 մլն եվրո է։ Սա Գիորգի Մամարդաշվիլիի հետ մեկտեղ աշխարհի ցանկացած դարպասապահի ամենաբարձր գինն է: