Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան շուտով կկարողանա օգնել թիմին։
32-ամյա ֆուտբոլիստն անցյալ տարվա դեկտեմբերին խաչաձեւ կապանների պատռվածքով հայտնվել էր հիվանդանոցում։
Ենթադրվում էր, որ ավստրիացին դժվար թե հասցնի վերականգնվել մինչև այս տարվա վերջ, սակայն իրավիճակն ավելի լավ է։
Ըստ Marca-ի՝ Ալաբան կարող է պատրաստ լինել խաղադաշտ դուրս գալ դեկտեմբերին։ Հաշվի առնելով «Լոս Բլանկոսի» կադրային խնդիրները պաշտպանությունում՝ փորձառու պաշտպանը կարող է շատ օգտակար լինել Կառլո Անչելոտտիին խաղադաշտ վերադառնալուց անմիջապես հետո:
2021 թվականին Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվելուց ի վեր Դավիդ Ալաբան «Ռեալի» կազմում անցկացրել է 102 հանդիպում: