Մյունխենի «Բավարիան» պատրաստ է դիտարկել հիմնական կազմի երեք ֆուտբոլիստների՝ Լերոյ Սանեի, Քինգսլի Կոմանի և Սերժ Գնաբրիի վաճառքը, եթե շահավետ առաջարկներ ստանա։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբն անպայման կփորձի վաճառել երեք ֆուտբոլիստներից առնվազն մեկին՝ աշխատավարձի ծախսերը նվազեցնելու համար։ Նշվում է, որ Սանեն, Գնաբրին և Կոմանը ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից են։
«Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ Վենսան Կոմպանիի թիմը 10 խաղից հետո վաստակել է 26 միավոր։