Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
30-ամյա ֆուտբոլիստը համարվում է Արքայական ակումբի առաջնահերթ տարբերակը՝ փոխարինելու Էդեր Միլիտաոյին, ով երկար ժամանակով շարքից դուրս է եկել խաչաձեւ կապանների պատռվածքի պատճառով։
Լա Լիգայի գրանդը կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանի հետ հունվարին:
«Իհարկե, եթե «Ռեալը» կապվ հաստատի ինձ հետ ինձ, ես կլսեմ: Նման ակումբներին չի կարելի անտեսել։ Հաճելի է, որ ես ասոցացվում եմ նրանց հետ»,- ասել է Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպանը El Larguero-ին տված հարցազրույցում:
Էմերիկ Լապորտը «Ալ-Նասրում» հանդես է գալիս անցած ամառվանից: Եվրոպայի չեմպիոնի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 20 մլն եվրո։