Էնթոնի Գորդոն․ «Ես շատ էի ուզում գնալ այնտեղ և աշխատել նրա հետ»

«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի վինգեր Էնթոնի Գորդոնը խոստովանել է, որ մոտ է եղել «Չելսի» տեղափոխվելուն։

2023 թվականի հունվարին անգլիացին «Էվերթոնից» տեղափոխվեց «Նյուքասլ» ավելի քան 45 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի ճակատագիրը կարող էր այլ կերպ լինել։ Ավելի վաղ «Չելսին» լրջորեն դիմել էր նրան, բայց տրանսֆերը ձախողվեց:

«Անկեղծ ասած, ես շատ մոտ էի «Չելսիին» միանալուն: Ես շատ էի ուզում գնալ այնտեղ և աշխատել Տուխելի հետ։ Զգում էի, որ իմ խաղաոճը հիանալի կերպով կհամապատասխանի նրա ֆուտբոլին։

Դա չիրականացավ, բայց հիմա, մի քանի տարի անց, ես անհամբերությամբ սպասում եմ Տուխելի գլխավորությամբ Անգլիայի հավաքականում խաղալու հնարավորությանը»,- ասել է Գորդոնը Mirror-ին:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի պայմանագիրը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարից։