Երկու լավագույն ռմբարկուներ ցանկանում են կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ցանկանում են կարիերան շարունակել արքայական ակումբում։
Աղբյուրը նշում է, որ «արքայական» ակումբը ընտրություն է կատարելու վերոնշյալ խաղացողներից մեկի օգտին։ Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո, մինչդեռ Գյոկերեսի գինը 70 միլիոն է։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Պորտուգալիայի առաջնության 11 խաղում Վիկտորն ունի 16 գոլ։