Պրեմիեր Լիգայի ակումբների առաջնությունը հաղթելու հնարավորությունները՝ ըստ Opta սուպերհամակարգչի

Հայտնի Opta վիճակագրական պլատֆորմի սուպերհամակարգիչը 2024/25 մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը նվաճելու անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների շանսերը կանխատեսել է՝ ելնելով անցկացված առաջնության 11 տուրերի արդյունքներից։

Ըստ սուպերհամակարգչի՝ չեմպիոնության գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, իսկ երրորդ հորիզոնականում Լոնդոնի «Արսենալն» է:

Պրեմիեր Լիգայի ակումբների առաջնությունը հաղթելու հնարավորությունները՝ ըստ Opta սուպերհամակարգչի.

1. «Լիվերպուլ» – 60,3%,

2. «Մանչեսթեր Սիթի» – 34,3%,

3. «Արսենալ» – 5%,

4. «Չելսի» – 0,3%։

Ներկայումս «Լիվերպուլը» վաստակած 28 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի վաստակած 23 միավոր, իսկ «Արսենալը» և «Չելսին» կիսում են 3-րդ և չորրորդ տեղերը՝ վաստակած 19-ական միավորով: