Սուրեն Չախալյանը` Ֆարերյան կղզիների դեմ խաղին պատրաստվելու մասին

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մամուլի ասուլիսը։

Մարզիչը խոսել է այս խաղին պատրաստվելու համար իր և թիմի ունեցած ժամանակից։

«Մենք ունեցել ենք երեկ մեկ մարզում որը լիարժեք է եղել և բոլորը ներկա են եղել։

Մենք աշխատել ենք բալանսավորված, բոլոր դիրքերում ունեցած խնդիրների վրա թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում և հարձակման գծում։

Այնպես ենք արել, որ ֆուտբոլիստները շատ չծանրաբռնվեն մարզման ժամանակ։ Սակայն իրոք մեկ օրը շատ քիչ է», – ասել է Սուրեն Չախալյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան Կղզիների հավաքականին։