«Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրի Էրնանդեսը պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին։
«Մենք դեռ չենք խոսել այս մասին։ Հիմա ես վնասվածք ունեմ։ Պայմանագրի բանակցություններն ինձ համար առաջնահերթություն չեն: Ես ուզում եմ հնարավորինս արագ բուժվել:
Սա է իմ գլխավոր նպատակը, իսկ հետո կտեսնենք»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոդրիի և «Քաղաքայինների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: