Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբերտ Պիրեսը խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահի՝ այս տարվա «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում չընդգրկվելու մասին։
«Մոհամմեդ Սալահի նկատմամբ անարդար են վարվել: Սա կորուստ է «Ոսկե գնդակի» ցուցակի համար, ոչ թե Սալահի: Սա լրագրողների սխալն է, ոչ թե խաղացողի անտեսումը: Շատ մեծ ֆուտբոլիստներ չեն նվաճել այս մրցանակը։
Կարող եք հիշել Թիերի Անրիին, Ինյեստային, Չավիին։ Կան մարդիկ, ովքեր այնքան էլ լավ չեն հասկանում ֆուտբոլից»,- Պիրեսի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վինիսիուս Ժունիորը, երրորդը՝ Ջուդ Բելինգհեմը։