Ռաֆայել Լեաուն իր շրջապատին ասել է, որ ցանկանում է միանալ «Բարսելոնային»

«Միլանի» 25-ամյա վինգեր Ռաֆայել Լեաուն իր շրջապատին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացու տրանսֆերով հետաքրքրված է նաև «Բարսելոնայի»նախագահ Ժոան Լապորտան։ «Բլաուգրանայի» շտաբում վստահ են, որ հայտնի գործակալ Ժորժե Մենդեշի օգնությամբ կկարողանան պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։

Նշվում է, որ կատալոնացիները գիտեն, թե ինչպես հաջողության հասնել «Միլանի» հետ ֆուտբոլիստի շուրջ բանակցություններում, քանի որ ակումբը դեռևս անհաջող օրինակ ունի նախորդ ամառ «Ատլետիկից» Նիկո Ուիլյամսի ձախողված տեղափոխությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեաուն դժգոհ է «ռոսոներիների» ճամբարում իր դիրքից։

Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։