Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիայի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և Իսպանիայի հավաքականի Ռոդրիի հաղթանակի մասին` «Ոսկե գնդակի» համար պայքարում։
«Ես շատ ուրախ եմ Ռոդրիի և նրա հաղթանակի համար, բայց հաստատ «Ոսկե գնդակը» կտայի Վինիսիուսին, ում ես համարում եմ լավագույնն այս պահին»,- Նաչոյի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը:
Հիշեցնենք, որ Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի առաջին խաղացողը, ով արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին։