Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է գլխավորել «Ռոման», հաղորդում է Sky Sport-ը։
73-ամյա մասնագետն արդեն մեկնել է Լոնդոն՝ բանակցություններ վարելու հռոմեական ակումբի սեփականատերերի հետ։
Կլաուդիոն պետք է հանդիպի Դեն և Ռայան Ֆրիդկինների հետ, ովքեր կորոշեն, թե ում նշանակեն գլխավոր մարզիչ՝ փոխարինելու հեռացված Իվան Յուրիչին։
Նշվում է նաև, որ Ռանիերին կարող է դառնալ «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը։ Դա ակումբի ղեկավարությանը ժամանակ կտա համապատասխան թեկնածու գտնելու համար: