Հովհաննես Համբարձումյան. «Հավաքականի ֆուտբոլիստների վրա ոչինչ բացասականորեն չի ազդել»

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Չախալյանի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մամուլի ասուլիսը։

Երկու տարի դադարից հետո հավաքական հրավիրված Հովհաննես Համբարձումյանը խոսել է հավաքականում տիրող մթնոլորտի և իր տրամադրվածության մասին։

«Մարզավիճակը լավ է, տրամադրվածությունը բարձր է և մարտական, կապ չունի, որ երկու տարի հրավիրված չեմ եղել հավաքական։ Ողջ ուժերս կներդնեմ, որպեսզի օգնեմ հավաքականին։

Հավաքականի ֆուտբոլիստների վրա ոչինչ չի ազդել բացասականորեն։ Մենք միշտ պատրաստ ենք լավ խաղալ ու արդյունքներ գրանցել», – ասել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան Կղզիների հավաքականին։