Հաքերները «կոտրել են» Գոնսալո Գեդեշի որդու սենյակի տեսախցիկը

Հաքերները «կոտրել են» Գոնսալո Գեդեշի որդու սենյակի տեսախցիկը։

Ինչպես հայտնում է O Jogo-ն, Գեդեշի ընտանիքը հայտնաբերել է, որ իրենց մեկամյա որդու՝ Լոուրենսոյի սենյակում տեղադրված տեսախցիկը հաքերների կողմից «կոտրվել է»:

Այս իրավիճակի մասին սոցիալական ցանցերում խոսել է խաղացողի գործընկերը՝ Մադալենա դե Մոուրա Նևեսը։

«Լորենցոն քնած էր, երբ ես սկսեցի երաժշտություն լսել նրա սենյակի տեսախցիկի մոնիտորից: Մի պահ մտածեցի, որ ձայնը փողոցից է գալիս, քանի որ դա մանկական երաժշտություն չէր։ Սակայն ես հասկացա, որ դա գալիս է տեսախցիկից։ Դա եկեղեցական երաժշտություն է, որը նույնիսկ բուն տեսախցիկի երգացանկում չկա»,- գրել է Մադալենան։

Մադալենան ավելացրել է, որ երբ ստուգել է տեսախցիկի պատմությունը՝ այն անջատելուց հետո, ավելի տագնապալի բան է հայտնաբերել։

«Ես տեսա մի մարդու, որը խոսում էր երաժշտության սկսվելուց առաջ: Եզրակացություն՝ ինչ-որ մեկը «կոտրել է» տեսախցիկը և փորձել է ինչ-որ կերպ շփվել կամ երեխայի, կամ մեզ հետ: Ես արդեն տեսել էի նմանատիպ դեպքերի տեսանյութեր, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է պատահել մեզ հետ։

Այժմ ես օգտագործում եմ տեսախցիկ, որը չի միանում ինտերնետին: Նրանց, ովքեր միացված տեսախցիկներ ունեն, խորհուրդ եմ տալիս ավելի հաճախ վերականգնել և փոխել գաղտնաբառը։ Եվ միշտ անջատեք դրանք, երբ դրանք չեն օգտագործվում»,- խորհուրդ է տվել Մադալենան: