Դեկուն նշել է VAR-ի գլխավոր խնդիրը «Ռեալ-Սոսյեդադի» հետ խաղում տեղի ունեցած սկանդալի պատճառով

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն քննադատել է VAR համակարգի աշխատանքը «Ռեալ-Սոսյեդադի» հետ 13-րդ տուրի խաղում (0:1) տեղի ունեցածի ֆոնին։

«Կարծում եմ՝ VAR-ը դեռ չի շտկել նախկինում ունեցած խնդիրները, և դա «Ռեալ-Սոսյեդադի» հետ կապված չէ: Որոշ բաներ սկսել են ավելի լավ աշխատել, բայց մենք դեռ կախված ենք մարդկային գործոնից։ Տեխնոլոգիան դեռ չի կարող ավելի բարձր լինել, քան կոնկրետ մարդու որոշումը»,- Դեկույի խոսքերն է մեջբերում Football España-ն։

Հիշեցնենք, որ այս հանդիպման առաջին խաղակեսի հենց սկզբում վիճելի պահ եղավ՝ Ռոբերտ Լևանդովսկին գոլ խփեց, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Այս պահը մեծ հակասություններ առաջացրեց, շատերը կարծում են, որ VAR համակարգը, դրվագը կրկնելիս, խառնել է ֆուտբոլիստների ոտքերը և սխալմամբ որոշել խաղից դուրս իրավիճակ: