«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերայի 1000 գոլով պատմության առաջին ֆուտբոլիստը դառնալու հեռանկարի մասին։
«Հիմա ես ապրում եմ այս պահով։ Այլևս չեմ կարող երկարաժամկետ մտածել։ Ես նախկինում խոսել եմ 1000 գոլի սահմանագիծը խփելու ցանկության մասին, և հենց անցյալ ամիս ես խփեցի 900-րդ գոլս։
Մենք պետք է ապրենք ներկայով։ Մենք կտեսնենք, թե ինչպես են իմ ոտքերը գլուխ հանում առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Եթե 1000 գոլ խփեմ, լավ է, բայց եթե ոչ, ես արդեն ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն եմ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ներկայումս 39-ամյա հարձակվողը խփած 908 գոլով գլխավորում է ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների վարկանիշային աղյուսակը։