Կազեմիրոն խոսել է «Լիվերպուլի» հետ խաղում թույլ տված սխալների մասին:
Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Լիվերպուլին» 0:3 հաշվով: Հյուրերն իրենց երեք գոլերից երկուսը խփեցին առաջին խաղակեսում՝ Կազեմիրոյի երկու սխալներից հետո։
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սուլեցին բրազիլացուն, իսկ կիսապաշտպանը փոխարինվեց ընդմիջմանը:
11-րդ տուրում «Լեսթերին» 3:0 հաշվով հաղթելուց հետո Կազեմիրոն հիշել է «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո հնչած քննադատությունները.
«Դե, հիմա բոլորը կարող են տեսնել։ Դա միայն Լիվերպուլի խաղում էր, չէ՞:
Ամբողջ թիմը լավագույնս չխաղաց այդ խաղում և այս մրցաշրջանում։ Կարծում եմ, որ լավ մրցաշրջան եմ անցկացնում:
«Ես ուզում եմ շարունակել աճել, ցանկանում եմ շարունակել օգնել թիմակիցներիս և մարզչին, օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» զարգանալ, բոլորը գիտեն, թե որն է իմ աշխատանքը»,- ասել է Կազեմիրոն։