«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշն օգնել է փրկել ինքնաթիռի ուղևորներից մեկին, ով թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ֆուտբոլիստի ուղեկցորդներից մեկը՝ Սյուզան Լոուսոնը։
Մանչեսթերից Լիսաբոն չվերթում էր իր թիմակցի և ազգային հավաքականի գործընկեր Դիոգո Դալոտի հետ։
«Հանկարծ մենք լսեցինք օգնության աղաղակ, և բոլորը շրջվեցին ու տեսան, որ Բրունոն մարդու է գրկել, ով կարծես կորցնում է գիտակցությունը:
Օգնության են շտապել անձնակազմի անդամները։ Հետևի մասում ազատ նստարան կար, որտեղ Բրունուն օգնեց պարոնին նստել։
Նա մի որոշ ժամանակ մնաց նրա մոտ, որպեսզի համոզվի, որ ամեն ինչ կարգին է: 5-10 րոպե հետո նա վերադարձավ իր տեղը։
Եթե դուք չիմանայիք, թե ով է նա, երբեք չէր ներկայանա, ու չէր ցույց տա, որ ինչ-որ առանձնահատուկ բան է անում: », – ասել է Լոուսոնը։