«Բարսելոնան» Բունդեսլիգայից Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող է գտել

«Բարսելոնան» հետաքրքրված է «Այնտրախտի» 25-ամյա կենտրոնական հարձակվող Օմար Մարմուշով, ում կատալոնական ակումբը տեսնում է որպես 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինող: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը նշում է հարձակվողի բազմակողմանիությունը, ինչի շնորհիվ նա կարող է գործել հարձակման գծում երեք դիրքերում։

Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» առաջնահերթ տարբերակները մնում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը:

Այս մրցաշրջանում Մարմուշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: