Ինչպես հայտնում է AS-ը, 2025 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել երեք ֆուտբոլիստների՝ պաշտպանական գիծն ուժեղացնելու համար և ևս մեկ ֆուտբոլիստի կենտրոնական պաշտպանի դիրքի համար։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին և Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տային։
Նշվում է, որ «Լոս Բլանկոները» կարող են անվճար պայմանագիր կնքել այս ֆուտբոլիստների հետ, քանի որ նրանց գործող ակումբների հետ պայմանագրերի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը։
Բացի այդ, «Ռեալը» հետաքրքրված է նաև «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով, ում աշխատանքային պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։