«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է թիմում մնալ ևս մեկ մրցաշրջան, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն սոցիալական ցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ հաջորդ շաբաթ Գվարդիոլան կհանդիպի անգլիական թիմի ղեկավարության հետ և կքննարկի մրցաշրջանի պայմանագրի երկարաձգման հարցը, քանի որ ակումբի ղեկավարները ցանկանում են պահել մարզչին։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի երկրորդ տեղում է։ Թիմը 11 խաղում վաստակել է 23 միավոր։ Առաջին տեղում «Լիվերպուլն» է, վաստակած 28 միավորով։
Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։