Պրեմիեր Լիգայի շրջանակներում արդեն կայացել է 11 տուր, որից հետո «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Միաժամանակ, Առնե Սլոթի թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ թիմը չէ՝ 11 հանդիպումներում խփելով 21 գոլ։
Մերսիսայդցիներից ավելի շատ գոլ են խփել 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» (22), և նույնիսկ 11-րդ տեղում գտնվող Բրենթֆորդը (22): Նշենք, որ նույնիսկ այս թիմերն ամենաարդյունավետը չեն, քանի որ «Թոթենհեմն» այս մրցաշրջանում ամենից շատն է գրավել մրցակիցների դարպասը։
Անժե Պոստեկօղլուի թիմը 23 անգամ գրավել է դարպասը։
Նոյեմբերի 23-ին «Լեսթեր»-«Չելսի» խաղով մեկնարկում է Պրեմիեր լիգայի հերթական տուրը: