Թեո Էրնանդեսի և «Միլանի» միջև բանակցությունները դադարել են

Պաշտպան Թեո Էրնանդեսը ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ, սակայն պահանջում է աշխատավարձի բարձրացում։

Այժմ ֆրանսիացին մեկ մրցաշրջանում վաստակում է 4,5 միլիոն եվրո։ Բանակցությունների ընթացքում Թեոն պահանջել է տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Ըստ CalcioMercato-ի՝ «Միլանը» կարծում է, որ Էրնանդեսի ֆինանսական ախորժակը պետք է կանգ առնի։

Այս կասկածների պատճառով բանակցային գործընթացը դանդաղում է։ Թեո Էրնանդեսի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 27-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 60 մլն եվրո։