Ռուբեն Դիաշը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» իրավիճակին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ընթացիկ շրջանն ամենադժվարն է ակումբում գտնվելու ընթացքում։ Ինչպես հայտնի է, «քաղաքայինները» պարտվել են վերջին չորս հանդիպումներում։

«Դժվար է ասել։ Անցած մրցաշրջանում մենք դժվարություններ ունեցանք մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ Սուրբ Ծնունդից առաջ: Թրեբլի մրցաշրջանը նույնպես դժվարին հատված ունեցավ:

Մենք նույնիսկ սա կատակով անվանում ենք մութ հունվար։ Կարեւորն այն է, թե ինչպես ես վերականգնվում նման պահերից։ Դժվար պահերին բնավորություն է ի հայտ գալիս, և մենք պահպանում ենք միասնությունը։

Մենք մեղավոր չենք փնտրում։ Մենք փորձում ենք միասին պայքարել։ Սա այն է, ինչ մենք պետք է անենք»,- Դիաշի խոսքերն է մեջբերում ESPN-ը: