Ռոդրի. «Ինձ համար նա բոլոր ժամանակների լավագույնն է»

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին, ով այս տարի արժանացել է «Ոսկե գնդակին», պատմել է, թե ում շնորհավորանքները ավելի շատ է հիշել, քան մյուսները։

«Ինյեստան ինձ շատ է հուզել։ Ես մտածեցի. Ի՞նչ պետք է ասեմ նրան։ Ինձ տարօրինակ էի զգում, քանի որ նա իր տիտղոսների թվում պետք է ունենար նաև «Ոսկե գնդակը»։ Ինձ համար նա բոլոր ժամանակների լավագույնն է։ Շատ ֆուտբոլիստների շնորհավորեցին ինձ»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում COPE-ը:

Ինյեստան «Ոսկե գնդակին» ամենաշատը մոտ էր 2010 թվականին։ Այդ տարի Անդրեսը Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում խփելով հաղթական գոլը, իսկ «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Այնուամենայնիվ, մրցանակը ի վերջո բաժին հասավ նրա այն ժամանակվա թիմակցին՝ Լիոնել Մեսսիին, իսկ Ինյեստան քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը։