Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան և «Յուվենտուսը» բանակցությունների առաջադեմ փուլում են նրա աշխատանքային պայմանագիրը խզելու համար, հայտնում է Sky Sports-ը։
Պոգբան նախկինում 4 տարով որակազրկվել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել է այս ժամկետը մինչև մեկուկես տարի, ֆուտբոլիստը կկարողանա վերսկսել մարզումները 2025 թվականի հունվարին։
Պոգբայի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը՝ մեկ մրցաշրջանում 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Ակումբն արդեն հայտարարել է, որ հույսը չի դնում ֆուտբոլիստի վրա։