Արգենտինացի մասնագետ Խորխե Սամպաոլին գլխավորեց ֆրանսիական «Ռենը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2026 թվականի կեսերը։ Գլխավոր մարզչի պաշտոնում Սամպաոլին փոխարինել է Ստեֆան Ժյուլիենին, ով պաշտոնանկ էր արվել անցյալ շաբաթ։
Ֆրանսիայի առաջնության 11 տուրերի արդյունքներով «Ռենը» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ Մրցաշրջանի մեկնարկից թիմը տարել է ընդամենը երեք հաղթանակ։