Ժոան Լապորտա․ «Սա չի կարող իրական լինել»

«Բարսելոնան» կիրակի օրը կրել է պարտություն «Ռեալ Սոսյեդադից» 0։1 հաշվով։

Խաղի ընթացքում մրցավարը չեղարկել է Ռոբերտ Լևանդովսկու գոլը կիսաավտոմատ խաղից դուրս համակարգով։ Պարզվեց, որ լեհի խաղակոշիկի ծայրը խաղից դուրս է:

Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան շատ զայրացած է եղել ընդմիջմանը:

«Սա չի կարող իրական լինել»,- կրկնել է կատալոնական ակումբի ղեկավարը։ Ավելի վաղ սոցցանցերում ենթադրվում էր, որ խաղից դուրս հայտնաբերման համակարգը թեթև սխալ է թույլ տվել խաղացողների խաղակոշիկները ճանաչելու հարցում, և իրականում Լևանդովսկին խաղից դուրս չէր։

Սակայն այս շահարկումները ոչ մի կերպ չեն ազդի հանդիպման արդյունքի վրա։