«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է թիմի հարձակվողներ Լամին Յամալի և Ռոբերտ Լևանդովսկու վնասվածքների բնույթի մասին։
17-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է աջ կոճի առաջին աստիճանի սալջարդ։ Նա բաց կթողնի երկու-երեք շաբաթ։
Լևանդովսկին մեջքի ստորին հատվածի վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց մոտ 10 օրով։
Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա լեհը 17 խաղում դարձել է 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։