Հարի Քեյնը կարող է տեղափոխվել մեկ այլ գրանդ ակումբ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, Քեյնին իրենց շարքերում ցանկանում են տեսնել երկու գրանդ ակումբներ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ պատրաստ են մեծ գումար վճարել Քեյնի համար, այն է՝ 130 միլիոն եվրո։ Հարկ է նշել, որ ավելի վաղ խոսակցությունները Քեյնին կապում էին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

2024/2025 մրցաշրջանում Հարի Քեյնը 16 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։