«Փյունիկի» նախկին մարզիչ Ալեքսանդր Տարխանովը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հեռանկարների մասին։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «կարմիր սատանաների» ղեկին փոխարինել է Էրիկ տեն Հագին։
«Այն, որ նա լավ աշխատանք է կատարել «Սպորտինգում», մեկ է, ոչ ոք չգիտի, թե ինչպիսի աշխատանք նա կկատարի Անգլիայում»,- Տարխանովի խոսքերը մեջբերում է Vprognoze-ը։
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է՝ 11 տուրերում վաստակած 15 միավորով։