Նոյեմբերի 10-ին ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրը, որից հետո մի քանի թիմեր հատել են 20 գոլի սահմանագիծը։
Անգլիայի առաջնությունում այս պահին հինգ այդպիսի ակումբ կա։ Այդ ուցակում չկա Չեմպիոնների Լիգայի գոտում գտնվող «Արսենալը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը չի կարողացել հաջող սկսել մրցաշրջանը։
Մինչ օրս 20-ից ավելի գոլ են խփել միայն «Թոթենհեմը» (23), «Մանչեսթեր Սիթին» (22), «Բրենտֆորդը» (22), «Լիվերպուլը» (21) և «Չելսին» (21):
Ավելացնենք, որ «Թոթենհեմը», որը Պրեմիեր Լիգայի ամենաարդյունավետ թիմն է, աղյուսակի տասներորդ տեղում է։