Իտալական «Ռոմային» մոտ կանգնած լրագրող Ջանլուկա դի Կառլոն խոսել է հռոմեական «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի մասին։
«Ռոմայի» գլխավոր մարզչի մասին որոշում չկա, երկրպագուները ցանկանում են, որ Դանիելե դե Ռոսսին վերադառնա, բայց նա հիմա դրան չի համաձայնի։
Շատերն են խոսում Ռոբերտո Մանչինիի մասին, բայց ես դրան չեմ հավատում։ Կարծում եմ՝ ղեկավարությունը կզարմացնի բոլորին», – ասել է Դի Կառլոն։
Հիշեցնենք, որ այս պահին «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է։ Նախորդ գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը նույնիսկ երկու ամիս չի աշխատել իր պաշտոնում։