Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը երեկ՝ նոյեմբերի 11-ին, ժամանել է ակումբի շտաբ։
Նա այցելեց «Օլդ Թրաֆորդի» ուսումնական կենտրոն և հանդիպեց «Կարմիր սատանաների» ղեկավարության անդամներին՝ Օմար Բերադային, Դեն Էշվորթին և Ջեյսոն Ուիլքոքսին:
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է, թե որոնք են պորտուգալացու առաջին հրահանգները ակումբի ղեկավարությանը, ինչպես նաև իր նախնական ծրագիրը:
«Մենք պետք է խաղացողներ բերենք, ովքեր կարող են մեծ ինտենսիվությամբ խաղալ»:
Սրանք այն հիմնական բառերն էին, որոնք նա նշել է «Յունայթեդի» ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ, ասում է ինսայդերը:
Ռոմանոն նաև ավելացնում է, որ Ամորիմի՝ «Յունայթեդի» կազմը վերակառուցելու սկզբնական և ամենաանմիջական ծրագիրը թիմում երեք կենտրոնական պաշտպանի հարցի լուծումն է:
Հիշեցնենք, որ Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդ» է եկել «Սպորտինգից», որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն։